00:00:00

Բրյուսելը լքում եմ անբավարարվածության մեծ զգացումով՝ պայմանավորված մեր ու բոլորիս անկարողությամբ՝ դադարեցնելու այդ զանգվածային կոտորածը. Բորել

22:15, 29 նոյեմբեր 2024 Աշխարհ

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պաշտոնը լքում է հիասթափության շատ մեծ զգացումով, քանի որ իրենց չհաջողվեց դադարեցնել հակամարտությունը Գազայի հատվածում։  

 

«Աշխարհը չի գիտակցում՝ ինչ է կատարվում այնտեղ, իսկ մեզանից նրանք, ովքեր գիտակցում են, չեն կարողանում այնպես անել, որ «դռները բացվեն», նվազագույն օգնություն հասնի այդ մարդկանց՝  պաղեստինցիներին՝ զուտ գոյատևելու համար»,- իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Բորելը։

 

«Բրյուսելը լքում եմ անբավարարվածության մեծ զգացումով՝ պայմանավորված մեր ու բոլորիս անկարողությամբ՝ դադարեցնելու այդ զանգվածային կոտորածը»,- հավելել է նա։

Բացի այդ, Բորելը Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարը որակել է անկայուն, նշել է, որ Ուկրաինայում վիճակն «էլ ավելի վատ է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր