00:00:00

Հռոմի Պապն առաջիկայում կմեկնի Թուրքիա

17:21, 29 նոյեմբեր 2024 Աշխարհ

 

 

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Պապ Ֆրանցիսկոսը հաջորդ տարի՝ 2025-ին ծրագրում է մեկնել Թուրքիա՝ նշելու առաջին Էկումենիկ (տիեզերական ժողով) ժողովի 1700-ամյակը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

ANSA գործակալության հաղորդմամբ՝ Պապը թեոլոգիական կոմիտեի նիստում հայտնել է. «Սուրբ տարվա ընթացքում հնարավորություն կունենանք նշել Նիկեայի ժողովի 1700-ամյակը: Ծրագրում եմ այցելել Նիկեա»:

Նշենք, որ նախկին Նիկեան ներկայիս Իզնիկ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի տարածքում՝ Ստամբուլից 150կմ հարավ-արևելք։ Այդտեղ 325թ.Կոստանդիանոս Ա Մեծի կողմից հրավիրվել էր քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով։ Այդ առաջին տիեզերական ժողովը որոշում էր ընդունել Հիսուս Քրիստոսի աստվածային և մարդկային բնույթների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր