00:00:00

Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին

16:41, 29 նոյեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

 

 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 2024 թվականի դեկտեմբերի 1-7-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա), որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիրակոսյանը կմասնակցի «World Forum» համաժողովների կենտրոնում կայանալիք Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին:

Հաագա կմեկնի նաև վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը: Նա այնտեղ կլինի  2024 թվականի դեկտեմբերի 4-7-ը ներառյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր