00:00:00

Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

15:12, 29 նոյեմբեր 2024 Աշխարհ

 

 

Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Այս մասին նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացած  Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Աշխատում ենք այն Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։ 

Հենց այսպիսի դրական միավորող օրակարգն այսօր առավել քան երբևէ արդիական է։ Չեմ կասկածում, որ դարերի ընթացքում ձևավորված ամուր ներուժը և ամուր կապերը Ռուսաստանին և Հայաստանին միասին թույլ կտան համարժեք դիմակայել ուժի բոլոր փորձություններին»,- հավելեց փոխնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր