00:00:00

Վրաստանում բողոքի ակցիաները նոր թափ են ստացել վարչապետի հայտարարությունից հետո

23:42, 28 նոյեմբեր 2024 Աշխարհ

Թբիլիսիում, Քութայիսիում  և Բաթումիում բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանի իշխանությունների հայտարարությունից հետո, թե որոշում են ընդունել մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց:

Որոշումը հնչեցրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության կառավարության և քաղխորհրդի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո: Մի քանի ժամ առաջ նոր խորհրդարանը վստահություն էր հայտնել կառավարության թարմացված կազմին ՝ Կոբախիձեի գլխավորությամբ:

Թբիլիսիում բողոքի ակցիա է ընթանում «Վրացական երազանքի»  կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ Կոբախիձեն հայտարարություն է արել, ինչպես նաև խորհրդարանի առջև՝ Ռուսթավելի պողոտայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր