Ռուսաստանի Դաշնության հիպերձայնային համալիրներն աշխարհում նմանը չունեն, դրանց արտադրությունն ավելանում է: Այս մասին այսօր Ղազախստան կատարած պետական այցի շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանի Դաշնությունն այսօր 10 անգամ ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած, արտադրությունը կավելացնենք մեկ քառորդով։ Աշխարհում ռուսական «Օրեշնիկ»-ին նմանակներ չկան։ Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են հայտնվել հենց «Օրեշնիկ»-ի թիրախում», - նշել է Պուտինը։