Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ կատարած այցից: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ Երևանի տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել են Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։
«Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։
Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը Երևանում»,- նշել է Ավինյանը: