Ռուսաստան միգրանտների մուտք գործելու, այնտեղ տեղաշարժվելու և ելքի բոլոր դեպքերը պետք է դրվեն պետության խիստ վերահսկողության տակ, համոզված է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Մեր երկիր միգրանտների մուտք գործելու, այնտեղ տեղաշարժվելու և ելքի բոլոր դեպքերը պետք է դրվեն պետության խիստ վերահսկողության տակ։ Առանց որևէ բացառության և ամենաժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա», - գրել է Մեդվեդևը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում։