00:00:00

«Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով

17:20, 27 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, փաստաթղթային հիմնավորումներով պայմանավորված, հաղորդում է ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով:  

Այդ մասին հայտնում է շարժման համակարգող խորհուրդը։

«Մենք առերևույթ հիմնավոր կասկածներ ունենք արձանագրելու, որ պետության բարձրագույն այս երկու ներկայացուցիչների գործողությունները Հայաստան-Ադրբեջան  սահմանազատում-սահմանագծման գործընթացում համապատասխանում են ՀՀ Քր․Օր․-ի Բաժին 11-ի՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ  ուղղված հանցագործությունները», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր