00:00:00

Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում

15:17, 27 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

 

Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում:

 

Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու համար:

 

Երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերից բացի ՀՀ ԱԺ նախագահի եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր