00:00:00

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. լուսանկար

13:43, 27 նոյեմբեր 2024 Հասարակություն

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն վարչապետ մենք՝ ներքո ստորագրյալներս, դիմում ենք Ձեզ, որպես երկրի ղեկավարի,կայացնել արդարացի որոշում,կանխելու ՀՎԿԱԿ Արմավիր մասնաճյուղի լաբորատորիաների աշխատանքների դադարեցումը,որը հանդիսանում է կառույցի ողնաշարը:Դա կարող հետագայում է նպաստել  մասնաճյուղի լուծարմանը:Վերջինս կբերի բժշկականխարգելման գործընթացի խաթարմանը մարզում:
Առողջապահության հիմնաքարը կանխարգելումն է և ոչ թե միայն հիվանդի բուժումը, որը այսօր վերածվել է բիզնեսի:Հզոր է այն երկիրը, որն  ունի առողջ ազգաբնակչություն:
ՀՎԿԱԿ-ը  ստրատեգիական նշանակություն ունեցող կառույց  է:
«Արմավիր»մասնաճյուղի կառույցը 2023թ-ից  վերանորոգվում է, որը պետք է հանձնվեր 2024թ. նոյեմբերին, սակայն հետաձգվել է մինչև  2025թ. մայիսը: Մասնաճյուղը տեղափոխվել է ժամանակավոր  Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքին կից կառույց և մեկ տարուց ավել աշխատում է մասնաճյուղի աշխատակիցների միջոցներով հարմարեցված շենքային պայմաններում: Մասնաճյուղը կատարում է իր մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով, որոնց ապացույցը  պատասխանների հավաստի արդյունքներն են՝հաստատված «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կողմից:Ի հավելում տեղեկացնեմ. տեղափոխվելուց հետո ,տեսչական կառույցի կողմից 15 օրյա ստուգման ադյունքներում թերացումներ չեն հայտնաբերվել:
Շենքային և սարքավորումների հետ կապված թերացումները աշխատակիցներինը չեն:

Դրանք առողջապահության նախարարի գործառույթներն են:Այսօր տիկին նախարարը սկսել է մասնաճյուղերի /Արմավիր,Արագածոտն,Կոտայքի մարզերի/ լաբորատորիաների աշխատանքների դադարեցումը՝ անվանելով դա օպտիմիզացիա և ռեստրուկտուրիզացիա , անտեսելով այն կարևոր փաստը ,որ մի քանի ամսից պատրաստ կլինի ՀՎԿԱԿ Արմավիր մասնաճյուղի շենքը: Պարոն Աթոյանը բանավոր և գրավոր հայտարարություններում նշում է, որ պետք է  մասնաճյուղի լաբորատորիաները դադարեցնեն իրենց աշխատանքները,քանի որ մասնաճյուղում հնարավոր չէ ապահովել կենսաապահովությունը և կենսաանվտանգությունը:Կուզեի Ձեր ուշադրությունը  դարձնեիք նաև այն հանգամանքի վրա, որ պարոն Աթոյանը վերջերս armenpress.am -ին տված հարցազրույցում հրապարակել է վերը նշված մարզերի լաբորատորիաների լուսանկարները:Տեղյակ պահեմ Ձեզ,որ տեղակատվական անվտանգությունից ելնելով չի թույլատրվում ՀՎԿԱԿ-ին պատկանող լաբորատորիաները լուսանկարել և հանրայնացնել: 

Փաստորեն առողջապահության նախարարը չլինելով առողջապահության ոլորտի մասնագետ, որպես իրավաբան էլ չի տիրապետում աշխատանքային օրենսգրքի դրույթներին, որտեղ հստակ ամրագրված է, որ գործատուն է պարտավոր  ապահովել աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանները:

Փաստորեն տիկին նախարարի և պարոն Աթոյանի կողմից անբավարար աշխատանքային պայմանների գնահատումը ոչ այլ ինչ է, քան ցուցմունք սեփական անգործության մասին:

Պարոն վարչապետ ազգաբնակչությունը չի հարգում իրավաբան նախարարին և իր շուրջը հավաքված կադրերին:

Չկա մի օր, որ լրատվամիջոցները չքննադատեն առողջապահության ոլորտում կատարվող անօրինականությունները և կոռուպցիոն ռիսկերը:

 

Մեզ՝աշխատակիցներիս,այս կոռուպցիոն ռիսկներն են անհանգստացրել ,որ այսօր դիմում ենք Ձեզ: Հուսով ենք Ձեր կողմից կիրականացվի ուսումնասիրություն ,և մեզ անհանգստացնող հարցերին կտրվի պատասխաններ,որոնք էլ կհանգեցնեն մեզ հուզող հարցերի արդարացի լուծմանը::
Կանխավ շնորհակալություն.....

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր