00:00:00

Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը. Ագնեսա Խամոյան

13:24, 27 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հարգելի լրագրողներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցերի հայտնում եմ՝ 

 

Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ 

 

Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ 

 

Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:

 

Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր