ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնում է թմրամիջոցների տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Վաղվանից բոլոր դպրոցների և բուհերի հարակից տարածքներում կհեռացվեն պատերի և այլ վայրերի վրա փակցված թմրամիջոցների հետ կապված բոլոր գրառումները և գովազդները։
Հ.Գ. Հարգելի ընկերներ, միացեք մեզ Երևանում և մարզերում՝ միասին պաշտպանելու մեր երիտասարդներին այս չարիքից»։