Այն, որ Արմավիրի մարզում նույնպես հսկայածավալ աշխատանքներ են իրականցվել և այն շարունակվում մինչև հիմա՝ գաղտնիք չէ։ Անգամ այնպիսի գյուղամիջյան ճանապարհներ են ասֆալտապատվել ու կահավորվել երթևեկությունը կարգավորող անհրաժեշտ նշաններով, որ վերջին 30 տարում այնտեղ ոչ մի գործ չի կատարվել, գաղտնիք չէ։ Երբ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, շատ արմավիրցիներ, ինչպես նաև մի քանի գյուղերի բնակիչներ անկեղծ շնորհավորանքներ էին ուղղում նորանշանակ նախարարին, բայց նաև խնդրում էին, որպեսզի նա հետևողական լինի իր ղեկավարած նախկին մարզում որոշ կամուրջների հիմնովին վերակառուցման աշխատանքներին։
Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Զարթոնք ու մի քանի գյուղեր կապող կամուրջը ամբողջությամբ կարելի է ասել վտանգ է իրենից ներկայացնում։ Դեռ սովետական տարիներին կառուցված կամուրջն արդեն բաժանվել է 4 մասի։ Առաջացել են «մարդաբոյ» փոսեր ու ճաքեր ու դրա վրայով երթևեկում են մի քանի գյուղերի բնակիչներ, ինչպես նաև Հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից՝ այդ հատվածով անցնող բեռնատարներ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Այս տարի սուտ կլինի, որ Կառավարությունը կկարողանա այս կամուրջը փրկել կործանումից, բայց գոնե մյուս տարի մի բան անեն։ Անկեղծ ուրախացանք, երբ իմացանք, որ մեր մարզպետն է նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ու ուզում ենք հավատանք, որ ինքը հետևողական կլինի, որպեսզի այս կամուրջը փրկեն կործանումից»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։