Ուկրաինայի ողջ տարածքում նոյեմբերի 26-ին հայտարարվել է օդային տագնապ Այս մասին են վկայում այդ հանրապետության թվային փոխակերպման նախարարության օդային ահազանգերի քարտեզի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, Ուկրաինայի Զինված ուժերի օդային ուժերն իրենց Telegram-ալիքում հայտարարել են բալիստիկ սպառազինությունների կիրառման սպառնալիքի մասին: «Բալիստիկ սպառազինության կիրառման սպառնալիք այն շրջաններում, որտեղ հայտարարվել է օդային տագնապ», — ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ժամը 16:45-ին: