Ռուսաստանի ԱԳՆ կանչված Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին բողոք է ներկայացվել դեսպանատան աշխատակցի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ այսուհետև ՌԴ-ում խստացվելու են այդ երկրի դեսպանատան աշխատակիցների կողմից հարցաթերթիկներ լրացնելու պահանջները:
«ՌԴ-ն Բրիտանիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս վիզային դիմումներ ներկայացնելիս հայտնել միայն հավաստի տեղեկություններ իրենց անցյալի մասին: Մոսկվայում չեն հանդուրժի Ռուսաստանի տարածքում բրիտանական հատուկ ծառայությունների չհայտարարագրված աշխատակիցների գործունեությունը։ ՌԴ-ն անհապաղ հայելային պատասխան կտա, եթե Լոնդոնը գնա իրավիճակի սրման Մոսկվայից բրիտանացի դիվանագետի արտաքսումից հետո»,-ասված է հրապարակման մեջ: