ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Իսրայելի կառավարությանը կոչ է արել հավանություն տալ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ զինադադարի համաձայնագրի նախագծին։
«Հուսանք, որ Նեթանյահուի կառավարությունը կընդունի զինադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկած համաձայնության նախագիծը։ Այլևս ոչ մի արդարացում, ոչ մի հավելյալ պահանջ։ Դադարեցրեք ռազմական գործողությունները։ Դադարեցրեք մարդկանց սպանությունները»,- Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ ասել է Բորելը։
Բորելի խոսքով՝ համաձայնագրի առաջարկված նախագծում հաշվի են առնվել Իսրայելի կողմից առաջ քաշված անվտանգության բոլոր պահանջները։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է նաև, որ հրադադարը միանգամայն անհրաժեշտ է, հակառակ դեպքում «Լիբանանը կկործանվի»։