00:00:00

Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով

18:13, 26 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ, թե ուշ կվերսկսեն համագործակցությունը  ՀԱՊԿ շրջանակներում, Աստանայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստից առաջ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ  Արարատ Միրզոյանը նիստին չի մասնակցելու։

ՌԴ նախագահի օգնականը այս առնչությամբ նշել է, որ պաշտոնական Երևանը ինքը պիտի որոշի  ՀԱՊԿ շրջանակներում իր գործունեությունը շարունակելուն վերաբերող հարցը, սակայն ՀԱՊԿ-ի դռները Հայաստանի առջև բաց են։

«Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերադառնալու ՀԱՊԿ շրջանակում աշխատանքներին։ Հուսով ենք, որ վաղ, թե ուշ ՀՀ ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում։

Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և համապատասխանաբար՝ պահպանում է իր բոլոր իրավունքներն ու պարտականությունները»,- ասել է Ուշակովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր