00:00:00

Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել

16:15, 26 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

«Հունաստանը պատրաստվում է Երևանին փոխանցել ՀՕՊ C-300 համակարգեր՝ փոխարինելով դրանք իսրայելական արտադրության սպառազինությամբ», - հաղորդում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով հունական Еnikos.gr լրատվամիջոցը։

 

Հունական լրատվամիջոցի պնդմամբ, Աթենքը պատրաստվում է Երևանին փոխանցել իր զինանոցում գտնվող ռուսական արտադրության ևս երկու ՀՕՊ համակարգրեր։

 

«Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը զգալի առաջընթաց է արձանագրել Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության տրամադրման հարցում», - գրում է հունական թերթը՝ պնդելով, թե նախկինում Աթենքը մտադիր էր ՀՕՊ համակարգերը տրամադրել Ուկրաինային, սակայն «հետագայում սկսեց քննարկվել ոչ պակաս շահավետ այլընտրանքը»։

 

Еnikos.gr կայքի տվյալներով՝ Հունաստանի Զինված ուժերի զինանոցում գտնվող ռուսական սպառազինությունը Հայասատանին տրամադրելու նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է։

 

ՀՀ պաշտպանության նախարարությունից միջազգային լրատվամիջոցներում տարածվող այս լուրերին չեն արձագանքել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր