Հնդկաստանում տղամարդը կորցրել է գիտակցությունը և ընկել նոպայի պատճառով, երբ թալանելով տաճարը՝ փորձել է փախչել գողոնի հետ: Այս մասին գրում է India Today-ը։
Երկու գող փորձել են արևմտյան Բենգալիայի տաճարից տանել սպասքը, վառարանը և գազի բալոնը: Տաճարից դուրս գալիս նրանց նկատել են տեղի բնակիչները։ Երբ մարդիկ հետապնդում էին հանցագործներին, գողերից մեկը հանկարծակի ընկել է նոպայի մեջ:
Ոստիկանները գիտակցությունը կորցրած գողին տեղափոխել են հիվանդանոց։ Այն բանից հետո, երբ նա գիտակցության է եկել և դուրս գրվել, նրան ձերբակալել են։ Հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործը տառապել է էպիլեպսիայով։ Նոպան տեղի է ունեցել, քանի որ գողը նյարդայնացել է ամբոխի հետապնդման պատճառով:
Երկու գողերն էլ թմրամոլներ էին և նախատեսում էին թալանել այլ տաճարներ և տներ: Ձերբակալվածի հանցակցին հաջողվել է փախչել։