Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր թվիթերյան էջում շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նա, մասնավորապես, գրել է. «Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլուն Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով: Ակնկալում ենք սերտորեն համագործակցել` Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»: