00:00:00

Թուրքիայի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայի և Գազայի խնդիրները

20:59, 25 նոյեմբեր 2024 Աշխարհ

 

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Ակարայում քննարկել է Ուկրաինայի և Գազայի խնդիրները

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ շոշափվել են նաև ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերը, 2026 թ.-ին Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացումը:

Նշվում է նաև, որ հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր