Իրանն ու Ռուսաստանը, ֆինանսական ոլորտում ավելի վաղ կնքված պայմանագրերի հիմքով, փոխադարձ հաշվարկների բոլոր տեսակների համար անցել են ազգային արժույթների գործածմանը՝ ամբողջությամբ բացառելով դոլարը, հայտարարել է Իրանի ԿԲ նախագահ Մոհամեդ Ռեզա Ֆարզինը։
«Մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք կնքել և ամբողջությամբ բացառել դոլարը։ Այժմ առևտուրն իրականացնում ենք միայն ռուբլով և ռիալով», - ասել է Իրանի ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ երկու երկրների ֆինանսական գերատեսչությունները պայմանավորվածություն են ձեռք բերել արտարժույթի փոխարժեքի վերաբերյալ, որը կկիրառվի արտաքին առևտրային գործարքներ իրականացնելիս։