00:00:00

Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով

12:46, 25 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին։

 

«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի ՝«միակ Արեւմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։

 

Շատերը դա դիտարկեցին խոսք՝ ուղղված Ադրբեջանին։

 

Բայց՝ ոչ…

 

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը, կարելի է ենթադրել, որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։

 

Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։ Դա անում է իր դեսպանի միջոցով։

 

Հիշեցնեմ, որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը ողջունեց այդ որոշումը, սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։

 

Հիմա էլ ուրանում է Արեւմտյան Հայաստանը…

 

Ուրացել է նաեւ Անկախության հռչակագիրը»,- Facebook-ում գրել է Շարմազանովը։

 

Նշենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է «Արևմտյան Ադրբեջան» նահանգի քարտեզը, որը գտնվում է Իրանի տարածքում։

 

Հրապարակած նկարին կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»։

 

Ըստ էության, դեսպանը արձագանքում է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքը «Արեւմտյան Ադրբեջան» ներկայացնելու կեղծ թեզերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր