00:00:00

Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ, եթե ծուլանանք, անպայման կրկին կպարտվենք

11:34, 25 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրում է․ «2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո  22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով։

Սա մի կողմից շատ ոգեւորիչ է, մյուս կողմից հիասթափեցնող։ 

Ոգեւորիչ, որովհետեւ ապացում է, որ ԿՐԹՎԵԼԸ օրակարգային է։ 

Հիասթափեցնող, որովհետեւ մեկ միլիոն մոտ 190 հազար մարդ պասիվ հետեւող էր, եւ միայն 30-50 հոգի գաղափարը ակտիվորեն աջակցելու, գաղափարը սեփական անձի վրա կրելու քայլ արեց։ Համենայն դեպս՝ այս 22 ժամվա ենթացքում։

Այնինչ, Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ։ Եթե դանդաղենք ու ծուլանանք անպայման կրկին կպարտվենք։

Ուստի եկեք՝

2025  ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

ՁԵՌՆՈՑ ՆԵՏԵՆՔ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ

ԳԻՏԵԼԻՔԸ Եւ ԿՐԹՎԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԱՁԵւ

ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵՆ

ՉԿՐԹԵՆՔ

ՄԻԱՅՆ՝  ԿՐԹՎԵՆՔ

ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ Եւ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐՍՏԱՆԱԼ Եւ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ Եւ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՈւԺԵՂԱՆԱԼ Եւ ՈւԺԵՂԱՑՆԵԼ

ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵւ Է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր