00:00:00

Կրակոցներ Երևանում․ ժամերի ընթացքում հայտնաբերվել է կրակոցներ արձակած անչափահասը

09:58, 25 նոյեմբեր 2024 Հասարակություն

Նոյեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի 22 Ա հասցեի առաջին հարկում գործող կարի արհեստանոցի վահանակի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպ պայքարի բաժնի ծառայողները։

Նույն օրը ժամը 19։50-ի սահմաններում ոստիկանություն է դիմել Երևանի 21-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նոյեմբերի 13-ին ժամը 15։00-ից մինչև ժամը 15։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը «Տիրի» նմանվող  հրացանով կրակել և վնասել է իրենց արհեստանոցի վահանակը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր