00:00:00

Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու ՀՀ անվտանգությունը․ դեսպան

09:13, 25 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Ռուսաստանը ակնկալում է իր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերին։ Այս մասին «Известия»-ին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։

Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում»,-ասել է դիվանագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր