Ոստիկանությունը ձերբակալել է նոյեմբերի 23-ին Կիևի հյուրանոցներից մեկում հրաձգություն կազմակերպած կասկածյալին։ Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Կիևի ոստիկանությանը։
«Հյուրանոցում կրակոցներ արձակած և մի տղամարդու մահացու վիրավորում պատճառած անձը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից հայտնել են, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Կիևի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։