Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 23-ից նոյեմբերի 26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Մոլդովա՝ նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին ընկերական հանդիպումներ անցկացնելու այդ երկրի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահ՝
Ալինա Պողոսյան «Կռիլյա Սովետով» (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Լիլիթ Բաբայան «Փյունիկ — աղջիկներ»
Սվետլանա Կարագյոզյան «Ռուբին» — (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Պաշտպաններ՝
Լիանա Ղազարյան «Ռոստով» – (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Նատաշա Չեկի-Ժամգոչյան
Անյուտա Գալստյան «Ուրարտու – աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան «Ուրարտու – աղջիկներ»
Կիսապաշտպաններ՝
Միլանա Վարդանյան «Կրասնոդար» — (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Նիկա Սմիռնովա «Ենիսեյ» — (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Վերոնիկա Ասատրյան «Արարատ Թալին» — (ԷՍՏՈՆԻԱ)
Լառա Կազանչյան«Քրեյթոնի համալսարան» – (ԱՄՆ)
Լիզա Կազանչյան «Օկլանդի համալսարան» — (ԱՄՆ)
Մարալ Արթին «Մոթրիլ» — (ԻՍՊԱՆԻԱ)
Անեթ Մեհրաբյան «Արարատ Արմենիա — աղջիկներ»
Հարձակվողներ՝
Oկսաննա Պիզլովա «Ռուբին» — (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
Լուսինե Կոստանյան «Ուրարտու – աղջիկներ»
Ավա Չոլակյան «Սթիլֆ» — (ԱՄՆ)։