00:00:00

Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով

19:36, 23 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Երբ 387թ. աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը և ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները։

Արևմտյան Հայաստանը քաղաքական, պատմական ու գիտական եզրույթ է։

Այն սկսվել է գործածվել 387թ․, Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։

«Արևմտյան» է կոչվել Հայաստանի՝ Հռոմին անցած տարածքը (որտեղ էլ որպես թագավոր է կարգվում Արշակ Գ-ն՝ Պապի որդին), որն իր մեջ ներառում էր Բարձր Հայք, Ծոփք և Աղձնիք նահանգները։

591 թվականին տեղի է ունենում Հայաստանի երկրորդ բաժանումը՝ Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև, որի արդյունքում Բյուզանդիային են անցնում նաև Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը։

11-րդ դարի կեսերից Հայաստան են առաջին անգամ ներթափանցում սելջուկ-թուրքերը։

Իսկ 13-րդ դարի առաջին կեսից Հայաստանը ասպատակվում է մոնղոլների,   այնուհետև՝ աղկոյունլուների ու կարակոյունլիների կողմից։

Ամբողջ 16-րդ դարն ու 17-րդ դարի առաջին կեսը Հայաստանին տիրելու համար պայքար էր մղվում Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Պարսկաստանի միջև։

Օսմանցի թուրքերը,  Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածները ասպատակելուց և նվաճելուց հետո, 1555 թ. հաշտություն են կնքում Սեֆյան Պարսկաստանի հետ։ Ըստ Ամասիայի պայմանագրի (1555թ.)` Թուրքիային էր անցնում ամբողջ Արևմտյան Հայաստանը՝ Էրզրում կենտրոնով։

Սահմանագիծը սկսվում էր Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածից՝ հասնելով մինչև Եփրատ գետ։

Հայաստանի չորրորդ բաժանումը տեղի է ունենում 1639 թ.։

Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանին է միացվում Կարսի շրջակայքն ու Վանը, իսկ Սեֆյան Պարսկաստանին՝ Արևելյան Հայաստանը։ Ժամանակի ընթացքում Արևմտյան Հայաստան անվանումը սկսում է վերաբերել Արաքս գետի ձախափնյակում ընկած հայկական տարածքներին՝ գլխավորապես նախկին Օսմանյան կայսրության կազմում գտնվող վեց վիլայեթներին։

Սա է իրականությունը։

Ի՞նչ Ադրբեջան, ի՞նչ «Արևմտյան Ադրբեջան»։

Ադրբեջան անունով պետության մասին աշխարհն առաջին անգամ իմացել է 1918-ի մայիսին, բայց հրաժարվել է այն ճանաչել, քանի որ այն արհեստական անվանում ուներ ու ոչ հստակ տարածքներ։ Դրա մասին է վկայում 1920-ի դեկտեմբերի 1-ի Ազգերի Լիգայի որոշումը։

Միայն թուրք-ադրբեջանական շահ սպասարկողը կամ կատարյալ անգրագետը կարող է զուգահեռներ տանել Արևմտյան Հայաստանի ու ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի» միջև»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր