Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։ Ադրբեջանական ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է այսօր նախարար Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունում:
«Պաշտպանության նախարարը հանձնարարել է էլ ավելի բարձրացնել զորքի մարտունակությունը, ինչպես նաև ճիշտ կազմակերպել զինվորական հերթապահությունը», - նշված է հաղորդագրությունում։