Ուղիղ 11 օր առաջ Վիեննայում ավստրիական միջնորդությամբ կազմակերպված մի քննարկման էի հրավիրված, որի ժամանակ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ Փաշինյանն ասաց հարցազրույցում՝ «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. պարզապես ադրբեջանցին օրինակն Արցախով էր բերում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ու ես սա առաջին անգամ էի լսում ադրբեջանցիներից:
Կրկնում եմ՝ Փաշինյանն ասաց բառացի նույն տրամաբանությամբ միտք, որը ադրբեջանցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս»,- գրել է նա: