00:00:00

Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»

09:24, 23 նոյեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի թանկացման նախաձեռնության համար անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները:

Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց՝ որպեսզի նախագիծը Երևանի ավագանու նիստում քննարկի, անհրաժեշտ է Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 8 հազար բնակչի ստորագրություն, բայց իրենք մի բան էլ ավելի շատ ստորագրություն են հավաքել՝ մոտ 10 հազար:

«Մայր Հայաստան»-ը, սակայն, մտադիր է դեռ մի քանի օր էլ շարունակել ստորագրահավաքը, որից հետո նախաձեռնությունը մուտք կանեն քաղաքապետարան: Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ ամեն ինչ անելու են, որ ավագանու տարեվերջյան՝ դեկտեմբերի նիստին նախաձեռնությունն արդեն օրակարգ մտնի:

Եթե ավագանու նիստում նախագիծը մերժվի, ապա ընդդիմադիրներն այս հարցը դնելու են հանրաքվեի։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան»-ը պահանջում է անփոփոխ՝ 100 դրամ թողնել տրանսպորտի գինը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր