ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո զանգահարել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին: Նրանք քննարկել են Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահ Բայդենն այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ քննարկել է մի շարք գլոբալ և երկկողմ հարցեր՝ Ուկրաինայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ Լիբանանում հրադադարի մասին համաձայնության հասնելու ջանքերը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների ղեկավարները նաև խոստացել են շարունակել սերտ փոխգործակցությունն ու խորհրդակցությունները ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ազգային անվտանգության ուժերի միջոցով: