00:00:00

Փաշինյանը՝ SMS-ով հրաժարականներ պահանջելու մասին

22:35, 22 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

 

Հարցին, թե ճիշտ , որ դուք կիրակի երեկոյան եւ SMS հաղորդագրությամբ եք խնդրել հեռանալ աշխատանքից, վարչապետը պատասխանեց․

<<Կիրակի՝ այո, երեկոյան՝ ոչ, խնդրանքս եղել է գրավոր>>։ Փաշինյանն ասաց, որ նման դեպքերում գերադասելի է իր համար շփվել գրավոր։

«Բանավոր խոսակցությունը վատ չէ, բայց բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ։ Իսկ իմ փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ խոսակցությունը գրավոր է, այդ խոսակցությունն ավելի արդյունավետ է և հետագա տարընթերցումների տարածքը՝ ավելի քիչ։

Սա միանձնյա որոշում էր, ես շատ եմ ունենում քննարկումներ, բայց պետության ղեկավարի դերն այն է, որ պետք է կորողանա որոշումներ կայացնել առանց խորհրդակցելու եւ պատասխանատվություն կրել միանձնյա»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր