Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման:
Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գալստյանին մեղավոր ճանաչելով լրտեսություն կատարելու համար:
Տեղեկությունը հայտնել են դատախազությունից: Հանրային մեղադրողը իր ճառում միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման: