Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնել է բանավիճել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:
«Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։
Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,- Facebook-ում գրել է Մարությանը: