Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության օրդերի արձակումից հետո, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իրենք կկատարեն դատարանի որոշումը:
«Մենք Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամներից ենք, մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և ենթարկվելու ենք միջազգային դատարանների բոլոր կանոնակարգերին և որոշումներին», - մամուլի ասուլիսում նշել է Ջասթին Թրյուդոն։
Հիշեցնենք, որ երեկ Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների արձակումն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է որակել: