00:00:00

«Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:33, 22 նոյեմբեր 2024 Հասարակություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն:

 

Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

 

Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև իրավական գործընթաց։

 

«Ֆինանսական և կառավարչական սխալները չպետք է անդրադառնան բուժաշխատողների աշխատանքային իրավունքների և պայմանների վրա: Անհրաժեշտ է շարունակել պատշաճ բուժօգնությունը մեր քաղաքացիներին։ Բժշկական կենտրոնը սարքավորոմներով հագեցնելու հարցը իմ օրակարգում կլինի։ Պետք է համատեղ աշխատենք առկա խնդիրները արագ կարգավորելու ուղղությամբ, իսկ ձեզնից ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական և ֆինանսական կարգապահություն»,- իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը։

 

Նախարարը նշել է, որ բուժկենտրոնում կլինի վարչական հատվածի փոփոխություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր