ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքի իր էջում գրեծ է.
Շիրակի թեմի առաջնորդ, եկեղեցականի սքեմով քաղաքականությամբ զբաղվող պարոն Աջապահյանն օրերս լրատվական կայքերից մեկին հարցազրույց է տվել և անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Գյումրու ՔՊԿ ՏԿ խորհրդի նախագահ Карен Саруханян-ի անձի շուրջ տեղի ունեցող կեղտոտ արշավին` նշելով, որ ողջ Գյումրին միշտ է խոսել Սարուխանյանի արատավոր բարքերի մասին։ Պարոն Աջապահյան, հորդորում եմ Ձեզ դուրս գալ Գյումրու փողոցներ, խոսել մարդկանց հետ` և վստահ եմ քաղաքում կարճ զբոսանք իրականացնելուց հետո Ձեզ համար պարզ կդառնա, թե գյումրեցին ինչ է խոսում նախ և առաջ ձեր մասին։ Այ դրանից հետո, վստահ եմ` շատ երկար ժամանակ կթաքնվեք եկեղեցականի սքեմի տակ և այլևս չեք փորձի դուրս գալ Գյումրու փողոցներ։ Իսկ Կարեն Սարուխանյանին գյումրեցին ճանաչում է որպես պարզ, շիտակ, ազնիվ, չկոտրվող, նվիրված մարդու` ի հեճուկս բազմաթիվ հորինված պատմությունների։