00:00:00

Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք այդպիսի բաներ չեք լսել, աթոռ, աթոռ, աթոռ ՝ դա է ձերը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ին

13:41, 22 նոյեմբեր 2024 Քաղաքականություն

Ավարտին է մոտենում Բաքվում անցկացվող COP29 գագաթնաժողովը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այս միջոցառումից մեկ կարևոր արձանագրում է արել:

 

«ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած՝ Ազգային ժողովի հայտարարության ընդունումը: Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ:

 

Կրկնում եմ՝ հայտարարության մեջ ներքաղաքական քննադատություն չկար:

 

Այլ կերպ ասած՝ Եվրոպական խորհրդարանի ու մի շարք երկրների պատգամավորներ հայտարարություններ են տարածել մեր գերիների վերադարձի պահանջով, իսկ մեր Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը այն տապալեց:

 

Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավելի պոկեք:

 

Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել.․․

 

Աթոռ, աթոռ, աթոռ՝ էտ ա ձերը»,- Facebook-ում գրել է Մամիջանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր