«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով խորհրդարան են այցելել Երեւանի եւ Տավուշի մարզի դպրոցների ներկայացուցիչները:
Տավուշի մարզի Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները հանդիպել են պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։ Հանդիպման առանցքում են եղել Դիլիջանի դպրոցներում իրականացվող կրթական պիլոտային ծրագրերին վերաբերող հարցեր:
Արտաքին քաղաքականության, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատգամավոր Գայանե Եղիազարյանը խոսել է Երեւանի թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ։
Անդրադարձ է եղել նաեւ առկա բնապահպանական խնդիրներին, օդի աղտոտվածությանը, տրանսպորտին եւ աղբահանությանը վերաբերող հարցերին:
Այցելուները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում։