ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ռուսական «Орешник» բալիստիկ հրթիռով Դնեպրոպետրովսկում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտին հասցված հարվածը։
«Փաստորեն սա՞ էր ձեզ ուզածը։ Դե, ինչ, գրողը տանի, հասա՞ք ձեր նպատակին: Հարձակում հիպերձայնային բալիստիկ հրթիռով»,- գրել է նա անգլերեն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ գրառմանը կից զետեղելով հարձակման տեսագրությունը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական բանակը հարվածել է Ուկրաինային՝ առանց միջուկային մարտագլխիկի «Орешник» անունով միջին հեռահարության նորագույն հրթիռային համակարգերից մեկով։