ԱՄՆ-ն Ուկրաինային և դաշնակիցներին նախապես տեղեկացրել է ՌԴ կողմից վերջին օրերին միջին հեռահարության հրթիռի արձակման մասին։ Այս մաիսն հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
Նրա խոսքով՝ դա արվել է զենքի կիրառման դեմ նախապատրաստվելու նպատակով։ Ժան Պիերը հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի Կիևին նոր սպառազինությունների փաթեթներ հատկացնել և աշխատել դրանց մատակարարումն արագացնելու ուղղությամբ։
Ըստ Կրեմլի` այդ մասին Մոսկվան նախապես ծանուցել է Վաշինգտոնին ավտոմատացված տեղեկատվության փոխանակման մեխանիզմով։