00:00:00

ՄԱԿ-ը «ուկրաինական հակամարտության կողմերին» կոչ է անում էսկալացիայի չգնալ

22:20, 21 նոյեմբեր 2024 Աշխարհ

«ՄԱԿ-ը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիան կանխելու համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մեր ցանկությունն է, որ կողմերը շտապ քայլեր ձեռնարկեն էսկալացիան կանխելու ուղղությամբ, հարվածներ չհասցնեն քաղաքացիական  ենթակառուցվածքներին կամ քաղաքացիական  ենթակառուցվածքների կրիտիկական նշանակության օբյեկտներին»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Ուկրաինան արևմտյան երկրների թույլտվությամբ՝ նրանց տրամադրած հետահար զինատեսակներով հարվածել է Ռուսաստանի տարածքին։

Այդ կապակցությամբ ուղերձով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ հայելային պատասխան կտան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր