00:00:00

35 ցենտով գնված բանանը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով

21:28, 21 նոյեմբեր 2024 Աշխարհ

Sotheby's ժամանակակից արվեստի աճուրդում իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Կոմեդիանտ» անունը կրող կոնցեպտուալ արվեստի գործը՝ սովորական բանանը, որը կպչուն ժապավենով սոսնձված է եղել սպիտակ պատին, վաճառվել է 6,2 մլն դոլարով, հաղորդում է թե The New York Times-ը:

Ակնկալվում էր, որ աշխատանքը աճուրդի կհանվի 1,5 միլիոնով, բայց իրականությունը գերազանցեց կանխատեսումները:

Անսովոր գնումը կատարել է չինական ծագում ունեցող կրիպտո-ձեռնարկատեր Ջասթին Սանը, որն առաջ է անցել վեց մրցակիցներից։ Աճուրդից հետո սանը հայտարարել է, որ մտադիր է բանան ուտել՝ այն համարելով «յուրահատուկ գեղարվեստական փորձի» մաս:

Հատկանշական է, որ աճուրդում ներկայացված բանանը ինքնին 35 ցենտով գնվել է մրգի կրպակից։

Կատելանի բանանն առաջին անգամ համբավ ձեռք բերեց 2019 թվականին, երբ հայտնվեց Մայամիի Art Basel-ում ։ Այն ժամանակ Perrotin Gallery-ն վաճառեց երեք նմանատիպ աշխատանք՝ 120,000-ից 150,000 դոլարով: Հեղինակը ինքը նշել է, որ իր աշխատանքը երգիծանք է գեղարվեստական աշխարհում շահարկումների վերաբերյալ և հարցադրում է, թե ինչն է որոշում արվեստի արժեքը:

Ինստալյացիան դարձել է ոչ միայն ժամանակակից կոնցեպտուալ արվեստի խորհրդանիշ, այլև հիշեցում այն մասին, թե ինչպես սադրանքը կարող է զանգվածային ռեզոնանսի հանգեցնել հասարակության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր