Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ:
«Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»,- գրել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը X-ի իր միկրոբլոգում։