Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ հրթիռային փորձարկումներ է իրականացրել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերական բազա, որտեղից կկարողանա հրթիռներ արձակել տիեզերք։ Նշենք, որ Սոմալիի տարածքը աշխարհում արդեն կլինի այն 3 կետերից մեկը, որտեղից հրթիռներ կարձակվեն դեպի տիեզերք։
Հաջորդ կետը Ղազախստանն է, որն օգտագործվում է ռուսների կողմից, իսկ մյուսը Ֆլորիդան է, որտեղ ուսումնասիրություններ են կատարում «SPACE X» և «NASA» ընկերությունները։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։ Ենթադրվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն այս նախագծում ներառված են որպես ներդրումային գործընկեր։