Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆոսթեր ընդ Փարթներս» ընկերության պատվիրակությանը:
Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին՝ կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը և ողջունել հեղինակավոր «Ֆոսթեր ընդ Փարթներս» ճարտապետական ընկերության ներգրավումն այդ ծրագրերից մեկի իրականացմանը:
Մհեր Գրիգորյանը կարևորել և ողջունել է միջազգային հեղինակավոր ճարտարապետական կազմակերպության գործունեությունը Հայաստանում: