ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է զանգի հետ կապված իրավիճակը։
Նշենք, որ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ Զախարովան հեռախոսազանգ է ստացել, նրան հանձնարարել են չմեկնաբանել Ուկրաինայի ուղղությամբ բալիստիկ հրթիռային հարվածը:
«Մինչ ճեպազրույցը համացանցում հակասական նյութերի հետ կապված հարցեր կային։ Փորձագետների հետ ճշտեցի՝ արդյո՞ք դա մեր թեման է, պատասխանը տրվեց ճեպազրույցի ժամանակ՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում։ Այնպես որ, ինտրիգ չկա»,- ասել է Զախարովան։